Երևանում կրակոցներ են հնչել. կասկածյալը բերման է ենթարկվել. Shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ՝ 50-ամյա Ոսկան Մնացականյանին։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում