Հայտնի են Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպման մանրամասները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է Փարիզում սպասվելիք Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին:
Ըստ Պեսկովի, նշված հանդիպման գլխավոր նպատակը երկու երկրների համար կարևոր խնդիրների քննարկումն է: Նա հավելել է, որ կարևոր է նաև երկու երկրների միջև փոխհարաբերությունների հարցը, որը ևս քննարկման թեմա կլինի Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ:
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Փարիզում՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում:
Հանդիպումը հատկապես կարևոր է Թրամփի վերջերս արված այն հայտարարությունից հետո, ըստ որի, Ամերիկան մտադիր է դուրս գալ, այսպես կոչված, հեթիռային պայմանագրից։