Ստամբուլում վճռվեց Սիրիայի ճակատագիրը
Ստամբուլում կայացավ Սիրիայի հարցով հերթական գագաթնաժողովը, որին մասնակցում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հանդիպման արդյունքում, որը տևեց երեք ժամից ավելի, երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասված է, որ Սիրիայի ապագան Սիրիայի ժողովուրդը կարող է վճռել և սիրիական հակամարտությունը միայն մեկ լուծում ունի, այն է՝ քաղաքական, խաղաղ ճանապարհով:
Թուրքիայի նախագահն իր ելույթում նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է որոշեն սիրիացիները: