Ինդոնեզիայում հայտնաբերել են վթարված ինքնաթիռի առաջին ուղևորի մարմինը
Ինդոնեզիական Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առաջին ուղևորի մարմինը, որը հաջողությամբ դուրս է բերվել ջրից:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ թռիչքից մի քանի օր առաջ ինքնաթիռը տեխնիկական որոշ խնդիրներ է ունեցել, որը, ինչպես պնդում է ընկերության ներկայացուցիչը, լուծվել է:
Հավելենք, որ ավիավթարի հետևանքով մահացել են ինքնաթիռում եղած բոլոր՝ 185 ուղևորները։