Երեկ «Էլ Կլասիկոյից» հետո Սերխիո Ռամոսը վիճել է իր թիմակիցների հետ
Երեկ «Բարսելոնա»-ից կրած պարտությունից հետո, «Ռեալ»-ի ֆուտբոլիստների մոտ ու մարզչական շտաբում ամեն ինչ հարթ չի եղել։ Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, հանդիպումից հետո արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը վիճել է իր թիմակիցների հետ։
Պարբերականները հստակ չեն նշում վիճելու պատճառները, պարզապես նրանք նշում են, որ Ռամոսը քննադատել է Գարեթ Բեյլին ու Քարիմ Բենզեմային։ Այստեղից էլ պետք է ենթադրել, որ Ռամոսը դժգոհ է եղել թիմի հարձակվողների գործողություններից։
Հանուն արդարության պետք է նշել, որ երեկ խաղադաշտում վատագույններն այս երկու ֆուտբոլիստներն էին։