Գրեթե 99 տոկոսով հայտնի է Մադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզչի անունը․ Լոպետեգեն պաշտոնանկ կարվի
Երեկ Իսպանիայի առաջնության հերթական տուրում տեղի ունեցավ «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի հանդիպումը։ Կատոլոնական թիմը 5-1 հաշվով ջախջախեց Արքայական ակումբին։
Մինչ հանդիպումը բոլորն արդեն հստակ գիտեին, որ Լոպետեգեն պարտության դեպքում կհեռացվի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Արդեն այսօր երեկոյան տեղի կունենա «Ռեալ»-ի ղեկավարության ժողովը, որի ժամանակ պարզ կդառնա, թե ով կլինի Արքայական ակումբի նոր գլխավոր մարզիչը։
Բոլորն էլ անկասկած գիտեն, որ Խուլենը կհեռացվի իր պաշտոնից։ Թեև դեռ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն կասկած չկա, որ թիմը կգլխավորի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն։
Ընդգծենք, որ օրեր առաջ իտալացի մասնագետը վերջնականապես խզեց պայմանագիրը Լոնդոնի «Չելսի»-ի հետ։