«Աստղիկ» բ/կ-ում նորածին է մահացել. հարազատները մեղադրում են մանկաբարձ-գինեկոլոգին. Shamshyan.com
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած նորածնի մահվան դեպի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ.-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը, ում մեղադրում են նորածնի հարազատները, Արմավիրի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ալեքսանյանն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում