Գյումրիում վրաերթի հետևանքով 61-ամյա քաղաքացի է մահացել
Հոկտեմբերի 26-ին, ժ.12.30-ի սահմաններում, «ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գագիկ Ժամկոչյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։