Լարված իրավիճակ՝ Գազայի հատվածում․ իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում
Իսրայելի պաշտպանական ուժերն արձագանքել են Գազայի հատվածում հրթիռային հարձակումներին։ Իսրայելական ուժերն օդային հարձակում են գործել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է․ «Իսրայելի պաշտպանության ուժերի տասնյակ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ հարվածել են Գազայի հատվածում «Համաս» ահաբեկչական կազմակերպության օբյեկտներին»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչնչացվել են 5 ռազմական օբյեկտ, զենքի արտադրամաս, ինչպես նաև ռազմական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ։
Պաղեստինական լրատվամիջոցները նշում են, որ ավիահարվածներ են հասցվել տների ու հիվանդանոցների։