Արսեն վենգերը կգլխավորի «Միլա՞նը»
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բանակցություններ է վարել «Միլան»-ի ղեկավարների հետ։
Աղբյուրները նշում են, որ եթե առաջիկա խաղերին իտալական ակումբի մոտ ամեն ինչ հարթ չգնա՝ Գատուզոյին կփոխարինի Արսեն Վենգերը։
Ընդգծենք, որ դիտարկվում է նաև Անտոնիո Կոնտեի ու Ռոբերտո Դոնադոնիի թեկնածությունը։ Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ, Արսեն Վնեգերը ազատ է և կարող է հանգիստ գլխավորել ցանկացած ակումբ։