Եգիպտոսում հայտնաբերվել է Ռամզես 2-րդին պատկանող հանդիսությունների սրահ
Կահիրե քաղաքի արևմտյան հատվածում հնագետները հայտնաբերել են Ռամզես 2-րդի ժամանակաշրջանին թվագրվող հանդիսությունների սրահ: Հնագույն հուշահամալիրը հայտնաբերել են եգիպտական հնագիտական առաքելության հնագետները:
Նրանց խոսքերով՝ հանդիսությունների սրահը Ռամզես 2-րդի և նրա հետնորդների կողմից օգտագործվել է հատուկ արարողակարգերի ժամանակ:
Վայրը բավականին լավ է պահպանված, ինչը հնարավորություն կտա հնագետներին՝ ավելի խորը ուսումնասիրություններ անցկացնել տեղանքում: