Լիոնել Մեսսիի որդին՝ «Յուվենտուս»-ի երկրպագո՞ւ․ լրագրողները ֆիքսել են ապշեցնող կադրեր (տեսանյութ)
Օրեր առաջ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բարսելոնա»-«Ինտեր» հանդիպումը, որին չկարողացավ մասնակցել կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ Մեսսիին խաղին հետևում էր մարզադաշտից՝ իր որդու հետ։
Ամբողջ հանդիպման ընթացքում օպերատորները նկարում էին Մեսսիին և իր որդուն։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հանդիպման ժամանակ Մեսսիի որդին նկարում իտալական մեկ այլ ակումբի՝ Թուրինի «Յուվենտուս»-ի լոգոն։
Երեխան լոգոն նկարելուց հետո այն ցույց է տալիս հորը, իսկ Մեսսին ժպտում է։
Մանրամասները՝ տեսանյութում։