ՀՀԿ-ն լինելու է արմատական-կառուցողական ընդդիմություն. Վահրամ Բաղդասարյան
Հանրապետական կուսակցությունը ցանկանում է ԱԺ մտնել իր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար:
ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա դիտարկմամբ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պայքարի, որ լինի մեծամասնություն: Բաղդասարյանը չբացառեց, որ խորհրդարանում իրենց կուսակցությունը կարող է և ներկայացված չլինել:
«Մեզ համար գերնպատակ չէ ընդդիմություն կամ իշխանություն լինելը: Մենք լինելու ենք արմատական-կառուցողական ընդդիմություն»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի՞ արդյոք Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը նշեց՝ առայժմ ոչինչ չեն կարող ասել, քանի որ այդ հարցի քննարկումը կանեն հետագա օրերին՝ համաժողովի ժամանակ, որից հետո կհայտարարեն ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին:
«Մասնակցության դեպքում պետք է միանշանակ լինի քաղաքական ցուցակ: Մենք որպես ընդդիմություն ենք հանդես գալիս հիմա և մեր ցուցակը կլինի հարիր ընդդիմադիր ցուցակին»: