Ժամանակավորապես փակ կլինի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային հատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ վաղը 4 ժամով փակ կլինի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային ճանապարհահատվածը:
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային ճանապարհահատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: