Մահացել է ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը
Մոսկվայում իր կյանքի 74-րդ տարում մահացել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է փոխանցել նրա որդին՝ Անդրեյ Կարաչենցովը:
«Նա մահացել է առավոտյան ժամը 8-50՝ սրտի կանգի պատճառով», - ասել է որդին:
15 տարի առաջ Կարաչենցովը դժբախտ պատահարի հետևանքով, ծանր վնասվածք է ստացել, որից հետո չէր կարողանում լիովին վերականգնվել և շարունակել իր գեղարվեստական կարիերան:
Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը սկսեց նկարահանել 1967 թվականից: Իր կարիերայի ընթացքում դերասանը խաղացել է ավելի քան հարյուր ֆիլմերում, այդ թվում ` «Ավագ որդին» (1975), «Շունը խոստի դեզի վրա» (1977), «Էլեկտրոնիկայի արկածները» (1979) և այլն: