Որ «գոմիկները» գան ու չգնա՞ն, պարո՛ն վարչապետ
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել Կառավարությանը:
Առաջարկվող նախաձեռնությունը նախատեսում էր լրացումներ կատարել Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքում և արգելել՝
ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծումը,
ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալումը,
ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցումը,
ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության առաջացումը:
Սա համասեռամոլների ֆորումի նախաշեմին շատ հրաշալի լուծում կլիներ, որը կապահովեր բոլորիս երեխաների անվտանգությունը, բայց արի ու տես, որ Կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ որևէ խստության այս հարցում չի կարելի դիմել, որովհետև կա կատարյալ ազատ համացանց, որն էլ հո չենք կարող սահմանափակել:
Այս ձևակերպումն, անշուշտ, խիստ տարօրինակ է, սակայն առավել տարօրինակ է Փաշինյանի հնչեցրած հաջորդ ցցուն գաղափարը. ասում է, թե սեռական փոքրամանությունների մասին պետք է ամեն ինչ գաղտնի անել, քանի որ հակաքարոզչությունը հաճախ դառնում է քարոզչություն:
Սա նոնսենս է, երբ հիշում ես այս թեմայով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած վերհուշը:
Ո՞վ կպատկերացներ, որ վարչապետի պաշտոնակատարը ԱԺ բարձր ամբիոնից համասեռամոլների մասին հարցին ի պատասխան կհիշեր, թե ինչպես է իրեն Հայաստանից դուրս ապրող հայաստանցի տղան սուրճ հյուրասիրել և ասել, որ իր ընկերոջ հետ ապրում է օտար հողում:
Փաշինյանը տղայի խոսքի տողատակը թողեց, որ պատգամավորները հասկանան՝ առանց գիտակցելու, որ հենց այդ պահին զբաղված էր ԱԺ ամբիոնը համասեռամոլների քարոզչությանը ծառայեցնելուն, կամ դա արեց գիտակցաբար:
Իսկ այսօր ասում է, որ այս տարրերի վերաբերյալ ամեն ինչ պետք է արվի գաղտնի:
Ցավալի է երկրի ղեկին տեսնել մեկին, ով, չի բացառվում, որ շուտով հանդես գա այս ազգակործանարարների պաշտպանությամբ՝ նրանց իրավունքների և հավասարությունների պաշտպանության քողի տակ:
Ի դեպ, նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, հրավիրված է նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ ֆորումին: Այս մասին հրապարակավ հարցում ենք արել տիկնոջը, սակայն մինչ այս պահը պատասխան չունենք:
Մինչ Աննա Հակոբյանը կտա մեր հարցի պատասխանը՝ նրա ամուսնուն՝ պարոն Փաշինյանին պետք է կոչ անենք՝ չստեղծել երկրում ապահով միջավայր համասեռամոլների տարածման համար, մերժել այդ տեսակը, դատապարտել ու քարոզել ազգային-քրիստոնեկաան արժեհամակարգ, խորհուրդ չտալ առերեսվել: Իսկ եթե դրա համար Փաշինյանին պետք է կնքեն բռնապետ, ապա ավելի լավ է՝ նա դառնա այդ բռնապետը:
NEWSPRESS.am-ի հիմնադիր՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան