Նախագահը փոխել է Իրաքի, Սիրիայի, ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպաններին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու և նրա փոխարեն Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակելու մասին:
Նախագահը որոշել է նաև Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ հետ կանչել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):
Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):
Համապատասխան հրամանագրերը՝ ստոև.