Բրազիլիայում գտնվել է Լուզիի գանգը (ֆոտո)
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ազգային թանգարանի հրդեհված ավերակներում գիտնականներին հաջողվել է գտնել թանգարանի ամենաարժեքավոր հավաքածուն՝ Լուզիի գանգը, որը համարվում է Ամերիկա մայրցամաքում հայտնաբերված ամենահին մարդկային մասունքները: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ինչպես հայտնել է թանգարանի տնօրենի տեղակալ Կրիստինա Պերեժուն, ոսկորները հրաշքով չեն այրվել ու գտնվել են: Նա մասնավորապես նշել է. «Գանգը հարվածից մասերի է բաժանվել, սակայն դա կարելի է վերականգնել»:
Հավելենք, որ սեպտեմբերին տեղի ունեցավ ավերիչ հրդեհ: Մինչ օրս թանգարանի փլատակներում որոնողական աշխատանքները շարունակվում են: