Ես մինչ օրս սատարում եմ Գերմանիայի հավաքականին. Մեզութ Օզիլ
Գերմանիայի հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են քննարկումներն Օզիլի հավաքականից՝ հեռանալու հարցի շուրջ:
Արդեն երեկ համացանցում Օզիլը պատասխանել է երկրպագուի հարցին ու նշել, որ մինչ օրս սատարում է Գերմանիայի հավաքականին:
Ընդգծենք, որ այս հարցին անդրադարձել է անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մոտ մեկ ամիս առաջ էլ հավաքականի գլխավոր մարզիչ Լյովը ցանկացել է տեսնել Օզիլին, սակայն Մեզութը չի ցանկացել: