Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը. քննարկվել է նաև արտահերթ ընտրությունների հարցը
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացներին առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ: