«Մոուրինյու, անառակի որդի»․ «Յուվենտուսի» երկրպագուները վիրավորել են Ժոզե Մոուրինյուին
Երեկ տեղի ունեցած՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս» հանդիպման ժամանակ իտալական թիմի երկրպագուները վիրավորական վանկարկումներ են արել Ժոզե Մոուրինյուի հասցեին։
Իտալացիները վանկարկել են․ «Մոուրինյու, անառակի որդի»։ Ի պատասխան նրանց վանկարկումների՝ պորտուգալացին մատներով 3 թվանշանն է ցուցադրել, այդ կերպ ակնարկելով 2009-2010 թվականներին «Ինտեր»-ի հետ մեկ մրցաշրջանում նվաճած երեք գավաթները։
Իտալական սպորտային պարբերականները տեղեկացնում են, որ գործը կքննվի UEFA-ում, ու շատ հավանական է, որ իտալական ակումբը տուգանվի։
Ընդգծենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ թիմի երկրպագուները հայհոյում կամ վիրավորում են «պարոն Յուրահատուկին»։