Որոշում եմ կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին. Նարեկ Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի ընկերներ,
Որոշում եմ կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանին և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Տիգրան Վահրամյանին։
Այսօր Պետական գույքի կառավարաման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ եղանք ինստիտուտում, ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրինք պարոն Վահրամյանին։ Այնուհետև շրջեցինք ինստիտիուտի տարածքում, ծանոթացանք եղած մեծաթիվ խնդիրներին։
Մենք մեր կողմից վերահաստատեցինք, որ արատավոր և ոչ կանոնադրային աշխատաոճը պետք է մնա անցյալում և բուժհաստատութունը զարգացման նոր փուլ պիտի թևակոխի։