«Ես ազգայնամոլ եմ»․ Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Թեքսասում տեղի ունեցած հանրահավաքում, որի ընթացքում սուր քննադատության է ենթարկել գլոբալիզացիայի կողմնակիցներին և իրեն անվանել ազգայնամոլ:
Սպիտակ Տան ղեկավարի խոսքով՝ գլոբալիզացիայի կողմնակիցները չեն հոգում սեփական երկրի մասին: Նա, մասնավորապես, ասել է․ «Գիտեք նման բառ կա՝ ազգայնամոլ, շատերը չեն սիրում օգտագործել այդ բառը, բայց ես ազգայնամոլ եմ, բառի լավ իմաստով։
Նախագահ Թրամփի նախընտրական կարգախոսերից մեկը «Առաջին հերթին Ամերիկան է» կարգախոսն էր, ինչը ենթադրում է, որ ամեն ինչից վեր, նա Ամերիկայի շահն է դասում: