Ժոզե Մոուրինյուն կգլխավորի՞ Մադրիդի «Ռեալ»-ը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածուներն են Գուտին, Չավի Ալոնսոն, Անտոնիո Կոնտեն։ Երեկ իսպանական սպորտային պարբերականներն այս ցուցակում ավելացրին նաև Ժոզե Մոուրինյուի անունը, սակայն Մոուրինյուն նշեց, որ ինքը երջանիկ է Մանչեսթերում։
Արդեն այսօր իսպանական մի շարք հեղինակավոր սպորտային պարբերականներ սկսեցին պնդել, որ Մոուրինյուն կդառնա «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ, իսկ այդ ամենի համար պետք է ժամանակ։
Կայքերը նաև նշեցին, որ այս պահին քննարկվում է նաև Ժոզեի օգնականի հարցը, որ հավանաբար կդառնա Չավի Ալոնսոն։