Ծերուկ Իբրայի երկրորդ վերածնունդը․ Զլատանը կտեղափոխվի՞ «Ռեալ»
Զլատան Իբրահիմովիչն Ամերիկայում ցուցադրում է իր ֆանտաստիկ որակները։ Արդեն նախորդ շաբաթ մի շարք գրանդ ակումբներ սկսեցին խոսել Իբրահիմովիչի մասին։
Իտալական «Միլան»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսեցին խոսել Իբրայի մասին։ Զլատանն էլ իր հերթին պատասխանեց, որ իրեն ամբողջ աշխարհն է ցանկանում։
Արդեն երեկ իսպանական սպորտային պարբերականները գրեցին, որ «Ռեալ»-ն, անկախ ամեն ինչից, ցանկանում է իր թիմ հրավիրել Իբրային։ Մադրիդում Ռոնալդուի հեռանալուց հետո ունեն հզոր առաջնորդի կարիք, իսկ Զլատանն իրոք այդ տղան է։
Հավելենք նաև, որ այս հարցում միակ բացասական կողմն այն է, որ Զլատանը ժամանակին խաղացել է «Բարսելոնա»-ում, սակայն ադքան մեծ համակրանք չունի կատալոնական թիմի նկատմամբ։