Սաուդյան Արաբիայի դեսպանատանը նախօրոք պլանավորած է եղել լրագրողի սպանությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Հաշկաջիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը նախօրոք պլանավորված է եղել: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Նա, մասնավորապես, ասել է, որ ապացույցներ կան, որ սպանությունը ծրագրավորված է եղել: Նա ասել է, որ Ջամալ Հաշկաջիի սպանությունից մեկ օր առաջ մի խումբ մարդիկ են ժամանել Ստամբուլ Սաուդյան Արաբիայից և տեղյակ են եղել, որ լրագրողն այդ օրը դեսպանատուն է գնալու, բացի այդ, անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է լրագրողը մտել դեսպանատուն, որտեղից այլևս դուրս չի եկել:
Էրդողանը հավելել է, որ իրենց համոզիչ չի թվում պաշտոնական Էլ-Ռիադի բացատրությունը լրագրողի սպանության վերաբերյալ: