Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Գեղարքունիքում. 43-ամյա տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը. shamshyan.com
Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխում են Երևան։
Փաստի առթիվ Ք. Քոչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում