Թումանյանի հեքիաթների ֆրանսերեն թարգմանությամբ և նկարազարդումներով գիրք-ձայնասկավառակի երևանյան շնորհանդեսը՝ վաղը (լուսանկար)
Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 17.00-18.00-ին, Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանը և «Միասին» հիմնադրամը հրավիրում են Թումանյանի «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը» և այլ հեքիաթների ֆրանսերեն թարգմանությամբ, գունագեղ նկարազարդումներով գիրք-ձայնասկավառակի շնորհանդեսին։
Գիրքը վերահրատարակված է. մեր ժամանակների համար խորհրդանշական
դարձած «Չարի վերջը» հեքիաթը նոր ու ինքնատիպ շունչ է հաղորդել գրքին։
Շնորհանդեսին ներկա կլինեն գրքի համահեղինակներ Աստղիկ Մառանջյանը և
Ֆրեդերիկ Լապեյրը։ Տեղի կունենա գրքի գինեօծման արարողություն։
Վերջում՝ հյուրասիրություն և գրքի վաճառք՝ համահեղինակների
մակագրությամբ։ Վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է կրթական
ծրագրերի իրականացմանը։
Մանրամասների համար՝ 094. 00 63 37