Բախումներ ամերիկա-մեքսիկական սահմանին․ իրավիճակը լարված է
Այս օրերին մոտավորապես 5000 մարդ է մոտենում Մեքսիկա-Ամերիկյան սահմանին: Մեքսիկական իշխանությունները չեն կարողանում կանգնեցնել այսպես կոչված «փախստականների քարավանը»: Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից։
Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանին մոտ վայրերում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և սահմանն անցնել ցանկացողների միջև: Փախստականների մեծ բազմությունը ոտքով անցել է մի քանի հարյուր կիլոմետր, նրանց շարքերում կան բազմաթիվ կանայք, երեխաներ ու ծերեր:
Նրանց թվում են ոչ միայն Մեքսիկայի, այլև Հոնդուրասի, Գվատեմալայի ու Սալվադորի քաղաքացիներ, կան նաև առանց անձնագրերի տասնյակ փախստականներ: Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն ազգային գվարդիայի զինվորներին տեղակայել է սահմանին մոտ, որպեսզի պաշտպանեն սահմանը սահմանախախտներից: