Դոնալդ Թրամփը չի հավատում Սաուդյան Արաբիային
Սպիտակ Տունը կասկածի տակ է դրել Սաուդյան Արաբիայի ներկայացրած պաշտոնական վարկածը՝ լրագրող Ջամալ Հաշկադջիի մահվան վերաբերյալ:
Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Սաուդյան Արաբիայի հայտարարության մեջ, անկասկած, սուտ կա:
Սակայն Թրամփը կոնկրետ չի նշել, թե հատկապես ինչն է, ըստ իրեն, կասկածի տեղիք տալիս:
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ սպասում է լրագրողի սպանության վերաբերյսլ մանրամասն տեղեկատվության: