Իրավացի դուրս եկա. Հրանտ Բագրատյան
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։
Տնտեսական աճի տեմպը շարունակումէ գահավիժել։
Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։
Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։
Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր է տեմպերը կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։
Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»։