Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով տուժածների թիվը 73 է
Կերչի կենտրոնական հիվանդանոցում հստակեցրել են օրեր առաջ պոլիտեխնիկական քոլեջի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ըստ այդ տվյալների, տուժածների ընդհանուր թիվը 73 է, որոնցից 47-ը հոսպիտալացվել է:
Վիրավոր ուսանողները բուժում են ստանում Ղրիմի, Կրասնոդարի և Մոսկվայի թվով 11 հիվանդանոցներում: