Մերի փիղը, ով սպանեց մարդկանց, դատապարտվեց մահապատժի ու կախաղան բարձրացվեց
Դարեր առաջ ուրիշ էր աշխարհը, ուրիշ էին մարդիկ ու տրամաբանորեն նաև այլ էր մշակույթը։ Ժամանակին կար տգեղ մարդկանց կրկես, որտեղ հավաքված էին հաշմանդամություն ու այլ խնդիրներ ունեցող մարդիկ։ Այդ մարդիկ աշխատեցին մեծ գումարներ, իսկ ոմանք անգամ դարձան համաշխարհային աստղեր։
Խոսելով կրկեսի մասին՝ պարտադիր պետք է հիշել նաև կրկեսի այն կենդանիներին, որոնք չարանալով մարդկանց դեմ՝ սպանեցին նրանց։ Այդպիսի անմոռանալի մի դեպք էլ տեղի ունեցավ 1916 թվականին ԱՄՆ-ում՝ Սփարքս եղբայրների կրկեսում։
Եղբայրների կրկեսը ժամանել էր Թեննեսի նահանգի Քինգսպորտ քաղաք։ Նրանք ելույթների համար բերել են 30-ամյա էգ փիղ Մերիին։ Մերիին խնամող տղամարդը կրկեսային մշակույթում փորձ չի ունեցել և այդ ամենն անդառնալի հետևանք թողեց։
Ելույթներից մեկից առաջ փղին խնամող տղամարդը կենդանու ականջը կեռով ծակել է, որ ստիպի բեմ դուրս գալ։ Մերին ջղայնացած կնճիթով բռնել է իրեն նեղացնողին, գետին շպրտել, տրորել ու սպանել։ Հետո կատաղած կենդանին սկսել է աջ ու ձախ մարդկանց կոխ տալ։ Պաշտոնական տեղեկություններով՝ 1 մարդ է զոհվել, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով մինչև 8 մարդ։
Արդյունքում քաղաքի բնակիչները պահանջել են մերի փղին սպանել։
Արդյունքում Սփարքս եղբայրները որոշում են հասարակության աչքի առաջ մահապատժի ենթարկել փղին։ Մերի փղի մահապատժի օրը տարածքում հավաքված է եղել մոտ 5000 մարդ։ Փղին կախել են երկաթգծի ամբարձիչ կռունկից։ Առաջին անգամ կախելուց հետո նա ցած է ընկել ու կոտրել ազդրը։ Երկրորդ անգամ կախելուց հետո կենդանին սատկել է։
Սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, թե ինչպես էր 100 տարի առաջ մարդը վարվում կենդանու հետ։ Չնայած խորը աչք նետելով տեսնում ենք, որ այդպես է նաև հիմա։ Գրեթե ոչինչ չի փոխվել։
Մարդը շարունակում է սպանել կենդանիներին, իր նմանին, իրենից թույլին ու իրենից փոքրին։