Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ)
Աբովյան քաղաքը տոնել է հիմնադրման 55-րդ տարեդարձը: Հոբելյանական օրվա առթիվ քաղաքի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել:
Հարազատ քաղաքի տարեդարձին ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին: Աբովյան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրականացվի: