Ովքե՞ր են հաղթել քաղաքապետի ընտրություններում
Արմավիր քաղաքում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Դավիթ Խուդաթյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նախնական տվյալներով ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 արմավիրցի: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սեւակ Մինասյանը 1288 ձայնով:
Հրազդանում քաղաքապետի ընտրության նախնական արդյունքներով էլ հաղթել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը։
Նա ստացել է 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լևոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։
Էջմիածնում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը:
Նա ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով:
Իսկ Կապանում, նախնական արդյունքներով, հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը։
ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գևորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։