Ուկրաինայում տեղադրվել է Կլիչկո եղբայրների մերկ արձանները
Ուկրաինայի Ժիտոմիրյան շրջանում տեղադրել են Կլիչկո եղբայրների մերկ արձանները:
Քանդակի հեղինակը Կլիչկո եղբայրների մեծ երկրպագու է և ասել է, որ քանդակում պատկերված է Կլիչկոների մենամարտերից մի դրվագ:
Քանդակի տեղադրման վայրում՝ Կորոստիշև քաղաքում, բնակիչներին այնքան էլ դուր չի եկել, որ Կլիչկո եղբայրները մերկ են քանդակված, և քանդակը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել:
Հիշեցնենք, որ Վիտալի և Վլադիմիր Կլիչկոները բռնցքամարտի ծանր քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոններ են, իսկ Վիտալի Կլիչկոն 2014 թվականից զբաղեցնում է Կիևի քաղաքապետի պաշտոնը: