Հայտնի քաղաքական գործիչը կլինի Facebook-ի ռազմավարական բաժնի ղեկավարը
Մեծ Բրիտանիայի վարչապետի նախկին տեղակալ և նախկինում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկ Կլեգը կգլխավորի Facebook սոցիալական կայքի ռազմավարության մշակման բաժինը:
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան կայքերից։
Տևական ժամանակ է Մարկ Ցուկենբերգը փորձում էր Կլեգին իր կողմը քաշել և վերջապես դա նրան հաջողվեց:Facebook-ը այժմ դժվար շրջանում է գտնվում. բացի այն, որ վերջերս տեղի ունեցավ կայքի ստեղծման օրվանից ի վեր առաջին մասշտաբային արտահոսքը՝ կայքի օգտատերերի անձնական տվյալների, Facebook-ի դեմ ներկայացված են նաև մի շարք դատական հայցեր: