Կերչում սպանություն իրականացրած տղայի ծնողները դեռ չեն պահանջել իրենց որդու դիակը
Մինչ այսօր դեռ հայտնի չէ Կերչի քոլեջում սպանդ իրականացրած երիտասարդի ոչ թաղման օրը, ոչ էլ՝ վայրը:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Վլադիմիր Ռոսլյակովի ծնողները դիահերձարանից չեն պահանջել իրենց որդու դիակը:
Հիշեցնենք, որ 18-ամյա ուսանողը պայթյուն էր իրականացնել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում և ավտոմատից կրակ բացել ուսանողների ուղղությամբ, այնուհետև՝ ինքնասպան եղել:
Արդյունքում զոհվել է 21 մարդ։Կան մի քանի տասնյակ վիրավորներ։