Բախում, պայքար, էմոցիաներ ու ոչ-ոքի. «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2-2
ԱՊԼ-ի շրջանակներում այսօր կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը։ «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումից առաջ բոլորը վստահ էին որ Լոնդոնի թիմը խնդիրներ չի ունենա, սակայն պարոն Ժոզեն անակնկալ էր մատուցել։
Պարտվելով 1-0 հաշվով՝ Ժոզե Մոուրինյուի տղաները կարողացան 2 գնդակ խփել։ Ու մինչև հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյանները հաղթում էին, սակայն վերջին վայրկյաններին լոնդոնյան ակումբը կարողացավ գոլ խփել ու խուսափել պարտությունից։
«Չելսի» 2-2 «Մանչեսթեր Յունայթեդ»
Գոլ․ 21․-Ա․ Ռյուդիգեր, 55․-Ա․ Մարսիալ, 73․-Ա․ Մարսիալ, 90․-Ռ․ Բարկլի