Երթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին
Հասարակություն

Մանկավարժական համալսարանի դասախոսը սպառնում է և վիրավորում ուսանողներին. ռեկտորը տեղյակ է, բայց լուռ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները պահանջում են հայոց լեզվի դասախոս, դոցենտ Սուսաննա Ղարիբյանի հեռացումը։

Ուսանողներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն. նրանք հայտնում են, որ Սուսաննա Ղարիբյանը ո՛չ միայն չի տիրապետում իր առարկային, այլև չունի մանկավարժի մոտեցում:

Մեր զրուցակիցներն անհանգստացած պատմում են, որ այս տարվա սեպտեմբերից, հենց առաջին իսկ դասից հետո, իրենց համար պարզ դարձավ, որ դասախոսը, մեղմ ասած, գրագետ չի մոտենում իր առարկային: Նրանք այդ մասին հայտնել են համալսարանի ղեկավարությանը և խնդրել՝ փոխել դասախոսին: Սակայն ուսանողների խնդրանքը մնացել է անհաղորդ: Դրան հետևել է Սուսաննա Ղարիբյանի ագրեսիվ պահվածքը: Նա պատեհ-անպատեհ վիրավորել է ուսանողներին, անգամ նրանց նկատմամբ բռնություն է կիրառել՝ փակել է լսարանում, քաշել աղջիկներից երկուսի շորերից:

Ուսանողներն անկեղծ անհանգստացած ու մտահոգված էին այն աստիճան, որ չէին ցանկանում իրենց անունները հրապարակվեն: Հատկապես այն բանից հետո, երբ Սուսաննա Ղարիբյանը սպառնացել է ուսանողներին, թե՝ առջևում քննություններ են և հանդես է եկել ագրեսիվ դրսևորումներով, ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել: Նրանք խնդրով դիմել են համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին: 

(Հրապարակում ենք դիմումի տեքստը. առկա է նաև 52 ուսանողի ստորագրություն, որը NEWSPRESS.am-ը կհրապարակի անհրաժեշտության դեպքում)։

Ուսանողները նկատում են, որ իրենց համալսարանում ապահով չեն զգում, քանի որ իրենց դիմում-բողոքը մնացել է անպատասխան: Ռեկտորը նրանց բանավոր պատասխանել է, թե՝ համբերեք, երկու ամիս մնաց:

Չենք քննարկում այն, որ վախի մթնոլորտում ու լարված վիճակում անհնար է սպասելը, թեկուզ և մի քանի րոպե, իսկ ուսանողների պարագայում, ովքեր պետք է քննություն հանձնեն, գնահատականներ ստանան, և այդ ամենն առանց համապատասխան գիտելիք ստանալու, պարզապես անհնար է:

Այստեղ հարց է առաջանում նաև, թե ինչու ռեկտոր Միրզախանյանը պարզապես իր համալսարանից չի վռնդում դասախոսին, ով իր պահվածքով ու բացասական դրսևորումներով գցում է համալսարանի վարկանիշը: Հատկապես երբ նրանից դժգոհում են ո՛չ միայն թղթի վրա իրենց ստորագրությունը թողած 52 ուսանողը, այլև բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել սովորելու Սուսաննա Ղարիբյանի դասավանդած կուրսերում:

Հարկ է  նկատել, որ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Սուսաննա Ղարիբյանի համար միջնորդել է ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Դավթյանը, ում անունը կապված է 2016 թվականին ինքնասպան եղած ուսանողուհի Ջ.Կարապետյանի մահվան հետ:

Այն ժամանակ այդպես էլ հստակ չպարզվեց՝ արդյոք իսկապես աղջկա ինքնասպանության պատճառը կապվա՞ծ էր դիպլոմ չստանալու և դասախոսի հետ, բայց Յուրի Դավթյանն ազատվեց աշխատանքից:

Ասում են, որ նա ոչ միայն միջնորդել, դեռ այսօր էլ հովանավորում է Սուսաննա Ղարիբյանին, ով ևս իր պահվածքով չի զիջում Դավթյանին: Վկա են ուսանողները, ում սպառնացել է Ղարիբյանը և ովքեր զրուցել են մեզ հետ:

Հրավիրում ենք Կրթության և գիտության նախարարության ուշադրությունը խնդրին, և եթե համալսարանն ինքն անզոր է պայքարել դասախոսի ամենաթողության դեմ, ապա NEWSPRESS.am-ը հետողական կլինի խնդրի լուծման հարցում: