Գերհզոր ֆուտբոլային երեք հանդիպում, որոնք պետք է դիտել այսօր և վաղը
Այսօր երկարատև դադարից հետո սկսում են եվրոպական թոփ առաջնությունների հերթական հանդիպումները։ Օրվա ընթացքում, ինչպես նաև վաղը, տեղի կունենա 3 հզոր հանդիպում, որոնք անտարբեր չեն անցնի ֆուտբոլասերների տեսադաշտից։
Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում այսօր տեղի կունենա «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ Սարին կգնա ռեկորդի ու հաղթանակի հետևից, իսկ Մոուրինյուն կփորձի ապացուցել, որ ինքը շարունակում է մնալ յուրահատուկ։
Հաջորդ դրամատիկ խաղը տեղի կունենա Բարսելոնա քաղաքում։ Միմյանց հետ կմրցեն վատ մարզավիճակում գտնվող «Բարսելոնա»-ն ու ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող «Սևիլյա»-ն։
Դրամատիկ հանդիպումները կեզրափակվեն վաղը՝ միլանյան դերբիով։ Այս խաղի մասի ոչինչ չի կարելի ասել, քանի որ միլանյան դերբին նորից վերածնվում է։