Կերչում հայ տղան փորձել է ինքնասպան լինել, երբ իմացել է իր ընկերուհու՝ 17-ամյա Վիկտորյայի մահվան մասին
Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանը փորձել է ինքնասպանություն գործել՝ իմանալով իր սիրելի, 17-ամյա Վիկտորյա Դեմչուկի մահվան մասին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս պահին Արմեն Բադալյանը գտնվում է հիվանդանոցում, ով ստացել է լուրջ վնասվածքներ։ Կերչի դպրոցում էր սովորում Արմենի սիրելին՝ Վիկտորյան։ Դպրոցում իրականացված հարձակման ժամանակ աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել, և բժիշկները ստիպված են եղել վիրահատել աղջկա ոտքը։ Այդ ամբողջ ընթացքում Արմենը հիվանդանոցում է եղել և հավատացել է, որ կարող է փրկել իր սիրելիին։ Վիկտորիային պատրաստվել են տեղափոխել Մոսկվա, սակայն ինքնաթիռի մեջ աղջիկը մահացել է։
Ընդգծենք, որ Վիկտորյան Կերչի ողբերգական դեպքի 21 զոհերից մեկն է։ Լսելով սիրելիի մահը՝ Արմենը ծանր է տարել և փորձել ինքնասպանություն գործել։
Այս պահի դրությամբ բժիշկներն ու հոգեբաններն աշխատում են նրա հետ։