Բացահայտվեց այն ռուս կնոջ անունը, ով միջամտել է ԱՄՆ ընտրություններին
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի քաղաքացի Ելենա Հուսայինովային՝ Միացյալ նահանգների ընտրություններին միջամտելու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ներկայացված տվյալների համաձայն՝ նա աշխատել է «Լախտա» կոչվող ծրագրում, որը ֆինանսավորվել է Եվգենի Պրիգոժինի կողմից: Սա առաջին պաշտոնական մեղադրանքն է Ռուսաստանի քաղաքացուն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կոնգրեսի ընտրություններին միջամտելու փորձի համար:
Հիշեցնենք, որ մինչ օրս չեն դադարում մեղադրանքներն այս հարցի շուրջ։ Շատերն են մտածում, որ Ռուսաստանն իրոք միջամտել է ԱՄՆ ընտրություններին։