Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է Թրամփից
Մշակույթ

«Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան

Երգի, երաժշտության , պարի տարբեր փառատոներ, միջազգային մրցույթներ, փորձի փոխանակման ծրագրեր…. Սա միայն մի մասն է ծավալուն աշխատանքի, որ իրականացնում է Հայաստանում և արտերկրում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Կազմակերպությունը դեռ երիտասարդ է, հիմնադրվել է 2014 թվականին, բայց արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում: Մեր զրուցակիցը Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Արման Ղուկասյանն է:

-Պարոն Ղուկասյան Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան գործում է ընդամենը չորս տարի և այդ ընթացքում հասցրել եք տարբեր մրցույթ-փառատոներ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում, որն է Ձեր հաջողության բանալին:

-Մեր առաջին միջազգային երգարվեստի եւ պարարվեստի մրցույթը «Կովկասի առաջնությունն» էր, որին մասնակցում էին 600 մասնակից՝ աշխարհի ութ երկրներից: Այդ ժամանակ չէինք էլ ենթադրում, որ նման առաջընթաց ենք ունենալու: Չորս տարում, սակայն, ասոցիացիան ահռելի քայլերով առաջ գնաց: Այսօր աշխատում ենք աշխարհի բոլոր ծայրերում: Ներկայացուցիչներ ունենք անգամ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Հաջողության բանալին պարզ է՝ ազնիվ ու սիրով արվող աշխատանք:

-Որո՞նք են հիմնական ուղղությունները, որով աշխատում է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան:

- Մենք կազմակերպում ենք տարբեր միջազգային փառատոներ և մրցույթներ, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ուղղությունները տարբեր են, մենք հարթակ կարող ենք տրամադրել տարբեր ոլորտների արվեստագետներին: Տարբեր ոճի երգ, երաժշտություն, պարեր…. Տարատեսակ մրցույթ փառատոներ ունենք, որ վերաբերում են արվեստի տարբեր ճյուղերին: Բոլոր մրցույթ-փառատոները, սակայն, մեկ ընդհանրություն ունեն: Մրցույթներին նախորդում է նախընտրական փուլը եւ բեմ են բարձրանում միայն արժանի մասնակիցները: Լավագույններին ընտրում է միջազգային ժյուրին: Մեր մրցույթներում հաղթանակը առաջընթացի ճանապարհ է դարձել շատ մասնակիցների համար: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան զբաղվում է մրցույթներում լավագույնս ներկայացած երիտասարդների հետագա պրոդյուսինգով եւ նրանք հնարավորություն են ստանում ներկայանալ արտերկրի լավագույն բեմերում: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի համար չափազանց կարեւոր է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը:

Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային մթնոլորտը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու առաջընթացին: Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան, մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ և ներկայացնել Հայաստանը աշխարհին:

- Նշեցիք, որ միջազգային մրցույթ- փառատոներ եք կազմակերպում նաեւ արտերկրում: Մի փոքր զրուցենք նաեւ այդ մասին: Ինչպե՞ս դուրս եկաք միջազգային ասպարեզ եւ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում դրսում:

-Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան միակն է Հայաստանում, որ միջազգային մրցույթ-փառատոներ եւ մշակութային կոնգրեսներ է կազմակերպում արտերկրում: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Հայաստանում կազմակերպված մեր փառատոների ընթացքում ծանոթացանք տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետների հետ, որոնց հետ շարունակեցինք համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ միջազգային մրցույթներ ենք կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններում՝ շուրջ վեց տասնյակ երկրներում՝ այդ թվում Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Բալթյան երկրներում, Եվրոպայում…. 22 երկրում ասոցիացիան ունի պետական հովանավորություն: Փառատոնային ծրագրերին ֆինանսապես աջակցում են տվյալ երկրի մշակույթի նախարարությունները, քաղաքապետարանները, պետական այլ կառույցները: Դա հնարավորություն է տալիս ապահովել հազարից ավելի մասնակիցների անվճար կեցությունն ու մրցույթներին մասնակցությունը տվյալ երկրներում: Ասոցիացիայի ներկայացուցիչները վճարում են միայն ուղեվարձը: Ասոցիացիային այսօր անդամագրվել է ավելի քան քառասուն հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի ավելի քան հարյուր երկրում: Մեր մրցույթներին մեկ անգամ մասնակցած արվեստագետները հետագայում դառնում են ասոցիացիայի մշտական ներկայացուցիչը աշխարհի տարբեր երկրներում, սա նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և կանգ չենք առնելու:

- Ապագա պլանների մասին խոսենք, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Մեր ծրագրերը շատ են և հավակնոտ: Համարձակությունը գործի կեսն է նշանաբանով ենք շարժվում առաջ: Սեպտեմբերին նախատեսում են կազմակերպել երգի- պարի մրցույթ Լոնդոնում և լատինամերիկյան պարերի մրցույթ Չինաստանում: Երկու մրցույթն էլ ամենամյա կդառնան: Նախատեսում ենք նաև հիմնել երգ-երաժշտության միջազգային ակադեմիա, որը մասնաճյուղեր կունենա աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում: Ակադեմիայում կդասավանդեն հայտնի երաժիշտներ: Ակադեմիայի լավագույն ուսանողները կդառնան ասոցիացիայի անդամ և կօգտվեն բազմաթիվ առավելություններից: