«IQ» ուսումնական կենտրոնը համալրվեց մասնագիտական գրականությամբ (տեսանյութ)
«IQ» ուսումնական կենտրոնը համալրվեց մասնագիտական գրքերով։ Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Յուլիա Գասպարյանը նկատում է, որ հաստատությունում կենտրոնացված են մասնագետներ, ովքեր օգնում են երեխաների ինտելեկտի բարելավման հարցում և տալիս են հնարավորություններ` բացահայտելու ուղեղի ֆունկցիաները։
Նրա խոսքով` այն, ինչ պակասում էր իրենց, մասնագիտական գրականությունն էր, որը հենց Յուլիա Գասպարյանի նախաձեռնությամբ և իր թիմի օգնությամբ արդեն դրվեց կենտրոնի երեխաների սեղանին։
«Մինչ այս օգտվում էինք միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված գրականությունից։ Այսօր արդեն ունենք 4 տեսակի դասագիրք և աշխատանքային տետրեր»,- ասում է Յուլիա Գասպարյանը և հավելում, որ կենտրոն հաճախում են 4 տարիքային խմբի երեխաներ։
Սաներն ուսումնասիրում են մենթալ թվաբանություն, որն օգնում է բարելավել երեխայի հիշողությունն ու կենտրոնացումը։
Կենտրոնը մարզերում ունի 13 մասնաճյուղ։ Յուլիա Գասպարյանը նկատում է, որ կա պահանջարկ, և կենտրոնը բավականի սեր է վայելում թե՛ ծնողների և թե՛ երեխաների շրջանում։
Առաջիկայում նախապատրաստվում է նոր ծրագիր, որը կօգնի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ուսուցումն ու աշխատանքը։
Իսկ մինչ այդ, փոքրիկ Մարիան ցուցադրեց իր գիտելիքները՝ մենթալ թվաբանությունից։
Մանրամասները՝ մեր տեսանյութում