Իլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe
Քաղաքականություն

Ի՞նչ է փոխվում՝ «հետևին ձեռ կտամ» ասողին փոխարինում է «ոտերդ կջարդեմ, անասուն» ասող հայրիկդ

Հայաստանում հաստատված նոր իշխանությունը, այլևս անհերքելի է` որդեգրել է հնի քաղաքականությունը. նույն սպառնալիքները, նույն՝ իրա վրա «տղա բերելը», նույն հանուն «լավ ախպոր լավ ախպորը» ընտրություն անելը: 

Էջմիածին քաղաքի պարագան, թերևս, թվում էր, պետք է որ փոքր-ինչ այլ լիներ. հետհեղափոխական իշխանությունները շատ արագ չեզոքացրին Էջմիածինը բռնազավթած Գրիգորյաններին, և, կրկնում եմ, թվում էր՝ այլևս պետք է հանգիստ շունչ քաշեն: Ասել կուզեմ՝ սկսեն խոսել իրենց խնդիրներից, հարկ եղած պարագային՝ անգամ քննադատության ենթարկել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: 

Բայց կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ. նախկինում, եթե Գրիգորյանների հասցեին որևէ թթու խոսք ասելու, անգամ՝ ֆեյսբուքյան գրառման համար կարող էին և ենթարկվում էին Գրիգորյանների կամայական դատաստանին, ապա հիմա ազատ խոսքի համար, կամ Դիանային «աչքիդ վերևը ունք կա» ասելու համար, արժանանում են նրա հոր հայհոյանքներին ու «ոտքերը ջարդելու» սպառնալիքներին: Այսօր համացանցում տարածված ձայնագրությունը՝ Դիանայի հոր մասնակցությամբ, ապացույցն է այն բանի, որ Էջմիածնում խոսքն ազատություն չունի, որքան էլ ցավոտ հնչի: 

Դիանան, իհարկե, հասկանում է, որ հայրը, մեղմ ասած, չափերն անցնելու ու կարելիի սահմանը հատելու պահին «բռնվել է», ու ինքը փախչելու տարածություն այլևս չունի. վարչապետի աջակցությունը վայելող թեկնածուն պարտավոր էր ներողություն խնդրել ու արդարացնել հորը, հակառակ պարագայում... առջևում ընտրություններ են: Կխնդրե՞ր Գասպարյան դուստրը հոր փոխարեն ներողություն, եթե արդեն իսկ ընտրված լիներ քաղաքապետ: Դժվար թե: Ինչպես Կարգին Հայկոն ու մյուսներն են անում, կասեր՝ սխալ եք ընկալել, սուտ վերնագրեր եք կարդացել, տեսանյութը մինչև վերջ դիտեք... 

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում մեկ տասնյակից ավելի թեկնածուների առաջադրումը խոսում է նաև այն մասին, որ շուրջ 5 ամիս պաշտոնավարած Դիանան, մեղմ ասած, չի կարողացել էջմիածնեցիների դարդին դարման լինել: Էլ ինչո՞ւ է պետք շարունակել անելը մի բան, ինչն անելն ակնհայտորեն չի ստացվում. և այդպես էլ պետք է լիներ: 

Հասկանալի է, չէ՞, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումով նրա ամբողջ շրջապատը, համակիրներն ու թայֆան չհեռացան Էջմիածնից ու, իհարկե, շարունակելու են կրծելով քայքայել քաղաքը, իսկ կառավարման փորձ չունեցող կամ գրեթե չունեցող Դիանան դժվար թե կարողանա գլուխ հանել հրոսակախմբերից: 

Ինչ վերաբերում է էջմիածնեցիներին, ապա նրանց համար թերևս Դիանայի միակ առավելությունն այն է, որ նրան սատարում է Նիկոլ Փաշինյանը. ուրիշ որևէ առավելություն Գասպարյանը չունի, չի կարող հպարտանալ արած գործերով: Ու նրա հպարտանալու միակ արժանիքը մնում է հայրը, ով փորձելու է հրեշացնելով իր աղջկան՝ նրան ամեն՝ թանկ ու էժան գնով պաշտոնի կարգել: 

Զգո՜ւյշ, Դիանա, հրեշ աննկատ են դառնում: 

Հ.Գ. Հարգելի Դիանա, վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տողերը գրում է մի կին, ով շուրջ 2 տարի պայքարել է Մանվել Գրիգորյանի ու նրա մանր ու մեծ մանկլավիկների դեմ՝ չլինելով էջմիածնեցի: Այդ ընթացքում քանիցս հայտնվել եմ Գրիգորյանի թիրախում, ստացել անգամ կյանքիս համար վտանգ հանդիսացող սպառնալիքները, նրա «դեսպանները», իբրև բարի կամքի դրսևորում, խորհուրդ էին տալիս լքել երկիրը: Եվ դա, հարգելի Դիանա, երբ Մանվելը գեներալ Մանվել Գրիգորյան էր: Հիմա, փաստորեն, ի՞նչ է փոխվում. «hետևին ձեռ կտամ» ասողին փոխարինում է «ոտերդ կջարդեմ,  անասուն» ասող հայրիկդ: 

Դասականը կասեր՝ մի՛ արեք, պարզապես մի՛ արեք: 

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն