Աշխարհում կենդանի մնացած հայկական միակ մենաստանն ու իր 175-ամյա հանդեսը (լուսանկարներ)
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Մխիթարյան Միաբանության հրատարակած «Բազմավեպ» հանդեսի 175-ամյակը: Միջոցառմանը ներկա էին հոգևորականներ, գիտնականներ, պետական պաշտոնյաներ, Հայաստանում Իտալիայի դեսպանն ու այլ բարձրաստիճան հյուրեր:
Հատկանշական է, որ «Բազմավեպի» 175-ամյա միջազգային գիտաժողովը համընկավ Մխիթարյան Միաբանության Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյա հոբելյանի հետ:
Ողջույնի խոսքերից հետո ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Սուրբ Ղազար կղզուն, Մխիթարյան Միաբանությանն ու «Բազմավեպ» հանդեսին:
Բացման միջոցառումներից հետո սկսվեց գիտաժողովը:
Հավելենք նաև, որ գիտաժողովը կտևի 2 օր և կանցկացվի Գիտությունների ազգային ակադեմիայում: