Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք. քաղաքագետը՝ հեղափոխությունից հետոյի մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկություն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու և ոչ այնքան հեռու անցյալը: Առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել: Այդ գործընթացը պետք շարունակական և չընդհատվող պրոցես լինի, իսկ եթե ոչ, կունենք այն, ինչ մինչ այդ ունեցել ենք:
«Հեղափոխությունը» կարող է իրոք դառնալ հեղափոխություն, եթե մենք այն փորձենք իմաստավորել ու անել հետևություններ` վերածելով գործողությունների: Դա հնարավոր է անել ազատ մթնոլորտում ու առանց կուռքերի: Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք:
Ցանկացած հեղինակություն ու ցանկացած նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի, որքան էլ դա որոշ մարդկանց մոտ հոգեբանական ճնշվածություն չառաջացնի»: