Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ նա գրել էր, որ գնալու է Կապան՝ աշխատանքային քննարկումներ ունենալու և քաղաքապետի մեր թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին մասնակցելու։
«Հանրահավաքը կկայանա ժամը 18.00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում»,- գրել էր նա: