Բակո Սահակյանն այցելել է առաջագիծ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: